Դեկտեմբերի 20-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1296 նոր դեպք՝ հաղորդում է jnews-ը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4127 մարդ, մահացել է 45 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 910 456, որից ապաքինվել է 863 076 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 13 116 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 001 փորձարկում, այդ թվում 14 145-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 7856-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 5.89% է, վերջին 14 օրվանը՝ 6.93%, վերջին 7 օրվանը՝ 6.39%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 384 360 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2792 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 31 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5774 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1071 անձ: