ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է մայրաքաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների և դրանց հարակից տարածքների հանրային տրանսպորտը։
Դիտարկվել է էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։
Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 1 դեպք։ Դիմակ չկրելու հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։