ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախապատրաստվում են նյութեր Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում գտնվող շենքերից մեկի փողոցային հատվածում տղամարդու դի հայտնաբերելու դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:
Հավելենք, որ հիշյալ դեպքի վերաբերյալ քաղաքացուց ահազանգ է ստացվել 2021 թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25-ին, և անմիջապես դեպքի վայր է ժամանել օպերատիվ-քննչական խումբը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը հիշյալ հասցեի բնակիչ է՝ ծնված 1939 թ., որն իրեն ցած է նետել։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։