Գերմանիայի ԱԳՆ-ն անհիմն է համարել երկու գերմանացի դիվանագետի արտաքսումը Ռուսաստանից՝ հաղորդում է ТАСС-ը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Մոսկվայի այս քայլը կբարդացնի Ռուսաստանի և Գերմանիայի հարաբերությունները։
Մոսկվան նշել է, որ գերմանացի դիվանագետների արտաքսումը Ռուսաստանից պատասխան քայլ է: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Մոսկվան ապագայում համարժեք կպատասխանի Բեռլինի ցանկացած ոչ բարեկամական քայլին։ Ռուսական կողմը նաև հերքել է Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանությանը Ռուսաստանի պետական մարմինների մասնակցության մեղադրանքները, որոնք էլ կապված են Ռուսաստանի դիվանագետների մասին Գերմանիայի որոշման հետ։