Արցախի ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ ծառայողների մասնագիտական տոնի առթիվ:
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հարգարժան Արմեն Վաղարշակի Աբազյան,
ԱՀ ԱԱԾ անձնակազմի ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԱԾ ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ։ Երկու կառույցների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և փոխգործակցության խորացումն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մշտապես զգացել է ՀՀ ԱԱԾ-ի աջակցությունը։ Հարգելի գործընկերներ, մաղթում եմ Ձեզ հաջողություն, ամենայն բարիք և խաղաղություն Ձեր ընտանիքներին»,- նշված է ուղերձում: