Բավականին շատ մարդիկ դիմեցին, մոտեցան կոնսուլտացիաների էին գալիս, որպեսզի զբաղվեին այս գործունեությամբ:
Խոսքը արտադրական կանեփի մշակությամբ զբաղվելու մասին է: Արտոնագրման գործընթացը մեկնարկել է: Հետաքրքրվել են շատերը, արտոնագրվել քչերը: Արտոնագրեր տրամադրում է Առողջապահության նախարարության լիցենզավորման բաժինը:
Նունե Ղուկասյան (ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության լիցենզավորման բաժնի պետ) - Արդեն իսկ լիցենզավորվել է երեք կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրը ստացել է ինչպես արտադրության լիցենզիա՝ արտադրական կանեփի, այնպես էլ ստացել է արտադրական կանեփի արտահանման, ներմուծման մեծածախ առևտրի լիցենզիա:
Արտադրական կանեփի մշակությամբ զբաղվելու համար չորս կազմակերպություն էր դիմել՝ ասում է Նունե Ղուկասյանը, բավարարվել է երեքի հայտը: Ընկերությունները կանեփ կաճեցնեն Արարատի և Արագածոտնի մարզերի ընդհանուր առմամբ վեց հեկտարի վրա: Եվս չորս ընկերության հայտ կքննարկեն մինչև տարեվերջ: Արտոնագրման գործընթացն այդքան էլ հեշտ չի անցնում՝ ասում է Նունե Ղուկասյանը:
Նունե Ղուկասյան - Փաստաթղթերը ներկայացնելուց հետո ուղարկվում են շահագրգիռ պետական մարմինների կարծիքների. էկոնոմիկայի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի:
Եղել են դեպքեր, երբ նույն ընկերությունը մի քանի անգամ է դիմել արտոնագրման, փաստաթղթերը ճշգրտելուց հետո միայն կարողացել է արտոնագիր ստանալ: Պահանջներն են խիստ: Արտադրական կանեփ աճեցնելու համար նախ պետք է տնկարան ունենալ, լաբորատորիա: Արտադրական կանեփով զբաղվողները կարող են ծաղկագլխիկները արտահանել, ինչպես նաև դրա վերամշակումից յուղ ստանալ: Արտադրական կանեփը որպես թմրամիջոց անհնար է օգտագործել՝ ասում է արտոնագրողը:
Նունե Ղուկասյան - Ատադրական կանեփն այն մշակաբույսն է, որտեղ կանաբիդիոլի պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկանաբինոլի պարունակությանը, և տետրահիդրոկանաբինոլը 0.3 տոկոսից չպետք է ավել լինի նմուշառված զանգվածում:
Հայաստանում արտադրական կանեփը կաճեցնեն ոչ թե բաց, այլ փակ տարածքներում: