ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը:
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Արմեն Աբազյան, ծառայության աշխատակիցներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Անվտանգությունը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է, և դուք ձեր մշտական գործունեությամբ ապահովում եք դրա իրականացումը: Ձեր առաքելությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև՝ պատիվ և ամուր պետականության երաշխիք:
Մաղթում եմ հանրային վստահության առավել բարձրացում և ամրապնդում, ինչը ձեռք եք բերել մասնագիտական բարձր որակների և տարիների ծառայության շնորհիվ»,- ասված է Ալեն Սիմոնյանի Ֆեյսբուքի գրառման մեջ: