Союз МС-20 տիեզերանավի վայրէջքի սարքը ճապոնացի զբոսաշրջիկներ Յուսակու Մաեձավայի և Յոզո Հիրանոյի, ինչպես նաև ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինի հետ վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում՝ Ժեզկազգան քաղաքից 148 կիլոմետր հեռավորության վրա՝ գրում է DW-ն։
Роскосмос-ի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ծառայության աշխատակիցները սարքից դուրս են բերել ողջ անձնակազմին։ Տիեզերական զբոսաշրջիկները և Միսուրկինն իրենց լավ են զգում:
Союз МС-20 տիեզերանավը Միջազգային տիեզերակայան էր մեկնել դեկտեմբերի 8-ին: Յուսակու Մաեձավան ճապոնացի ձեռնարկատեր է, Zozo Inc.-ի հիմնադիրը: Ճապոնիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշում նա զբաղեցնում է 14-րդ տեղը։ Յոզո Հիրանոն Space Today-ի պրոդյուսեր է: Տիեզերակայանում Հիրանոն պատասխանատու էր Մաեձավայի թռիչքի լուսաբանման համար: