Հարձակում է կատարվել Լոնդոնում Բելառուսի դեսպանատան վրա, վնասվել է շենքի ճակատային մասը, մեկ դիվանագետ վիրավորվել է. նրան ախտորոշվել է ուղեղի թեթև ցնցում, քթի և ատամի կոտրվածք՝ հայտնում է Բելառուսի ԱԳՆ-ն։
Հարձակվողները փորձել են փախչել, սակայն դիվանագիտական ոստիկանությունը մի քանիսին ձերբակալել է։ Նախնական տվյալներով՝ հարձակվողները Надзея արմատական խմբավորման անդամներ են՝ հայտնում է ТАСС-ը։
Բելառուսի ԱԳՆ է կանչվել Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին վճռական բողոք է ներկայացվել՝ միջադեպի մանրակրկիտ հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։
Բելառուսական կողմն ակնկալում է, որ բրիտանական իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ պաշտպանելու դիվանագիտական առաքելությունը, համաձայն դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 22-րդ հոդվածի։