Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա (13-18 դեկտեմբեր) ընթացքում իրականացրել են ընդհանուր 1146 ստուգայցեր։
Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է.
Երևանի տարածքային կենտրոն՝ 794 ստուգայց, 9 խախտում, 6 արձանագրություն, 9 նախազգուշացում, 6 տուգանք,
Հարավային տարածքային կենտրոն՝ 135 ստուգայց, 1 խախտում, 1 տուգանք,
Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 43 ստուգաց, 1 նախազգուշացում, 1 ՎԻՎ արձանագրություն,
Արևմտյան տարածքային կենտրոն՝ 90 ստուգայց, 6 ՎԻՎ արձանագրություն, 1 նախազգուշացում, 12 տուգանք,
Արևելյան տարածքային կենտրոն՝ 84 ստուգայց, 2 նախազգուշացում, 9 ՎԻՎ արձանագրություն, 6 խախտում, 5 տուգանք։