2020-ի պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանը զգալիորեն ավելացավ, ավելացան նաև սահմանամերձ համայնքներն ու այդ համայնքներում ապրող բնակիչների հոգսերը:
Մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ թեև գյուղերը լքողները շատ չեն, բայց ապագայի պլաններ կազմելիս անգամ կենցաղային հարցերում պարտադիր հաշվի են առնում սահմանային վիճակը:
Այժմ Կառավարությունը աջակցության ծրագրերով փորձում է օգնել Հայաստանի սահմանապահ բնակավայրերի շարքն արդեն մեկ տարի համալրած համայնքների բնակիչներին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան