Բերլա Գանթարճեան (Գրող) - Սիրելի՛ս, ես ամեն ինչ եմ, բացի այդ բանից, որի թոքերում աստղեր չկան: Մի՛ փորձեք թուլացնել լույսը, դա ինձ լցնում է:
«Կես կին, կես աստղային լույս» հենց այս բանաստեղծությունն է, որ շուտով «Լուսնային կոդեքս. արվեստագետները Լուսնի վրա» նախագծի շնորհիվ կգնա Լուսին: Հեղինակը լիբանանահայ գրող, լրագրող, խմբագիր և մանկավարժ Բերլա Գանթարճեանն է: «Լուսնային կոդեքսը» կլինի առաջին նախագիծը, որը երբևէ կուղարկի կին արվեստագետների աշխատանքները դեպի Լուսին: Այն Լուսին կուղարկվի երեք փուլով, մեր հայրենակցի ստեղծագործությունը տեղ կգտնի երկրորդ փուլում:
Բերլա Գանթարճեան - 60, 70 տարի հետո, երբ մարդը կամ իլիները մեկնին Լուսին և գտնան այս գործիքը, անշուշտ պետք է ունենան խելացիությունը, որ կարողանան կարդան, ինչ կա կապսուլի մեջ: Պիտի ըլլան նյութեր Հայաստանի մասին, հայ գրողի կողմից, ու պիտի իմանան, որ հայ գրող կա, ու այդ մեկը շատ կարևոր մեկն է:
Բեյրութում բնակվող 24-ամյա բանաստեղծուհին իր պոեզիայում բառերի միջոցով հաստատում է իր ուժը: Նա կարծես թե մեղմ կին է ու միևնույն ժամանակ՝ հարազատ երկրներում՝ Լիբանանում ու Հայաստանում, տեղի ունեցող անարդարության, պատերազմների դեմ կատաղի պայքարող:
Բերլա Գանթարճեան - Հիմնականում գրում եմ փորձառություններիս մասին էս աշխարհի մեջ իբր աղջիկ մը, որ երկու բավական չարչարված, բայց զորավոր ազգերու մեջ կանցնե իր կյանքը: Ես մտքումս երբեք մեկ լեզվով չեմ մտածել, միշտ երկուսն էլ եղել են, և անգլերենը կփորձեմ օգտագործել, որովհետև լեզու է, որ աշխարհը կհասկանա... Եվ բուն պատճառը, որ անգլերենով եմ գրում, որ իմ ցավը, որ մեջս կա, որ ազգիս ցավն է, կարող եմ աշխարհին ասել:
Բերլան ինչ-որ պահից նկատեց, որ իր բանաստեղծությունները հետաքրքրում, արձագանք են ստանում ոչ միայն ընտանիքի անդամների ու ընկերների, այլև հանրության զգալի հատվածի կողմից, և հենց այդ ժամանակ էլ նրա ստեղծագործությունները սկսեցին տպագրվել աշխարհի ավելի քան 30 հրատարակչություններում և ամսագրերում:
Բերլա Գանթարճեան - Անգլերեն են, բայց միշտ կմտցնեմ հայերեն, արաբերեն բառեր, ունեմ գրություններ, որ երեքն էլ կան, քանի որ ես երեքն էլ սիրում եմ, այդ երեք լեզուները, նույն էջին վրա գրված են ու գրում են, որ կսիրեն, երբ օգտագործում եմ, երեք լեզուներն էլ օգտագործվում են:
Nova հավաքածուն՝ ժամանակային պարկուճը Լուսին կուղարկվի 2022 թվականի սկզբին: