Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Մեկ օրում կատարվել է 6549 թեստավորում, առողջացել է 511 քաղաքացի, մահացել 8 պացիենտ:
Առողջացածների ընդհանուր թիվը 328050 է: Համավարակից ի վեր հանրապետությունում գրանցվել է 7893 մահվան դեպք:
Այս պահին կորոնավիրուսից բուժվում է 6072 պացիենտ: