Դեկտեմբերի 18-ին` ժամը 11։31-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Անի» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ արգելափակված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․) բախվել է բետոնե սյանը․ վարորդն արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, Գ․ Գ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։