«Դինամո» մարզահամալիրում ընթացող թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշարում մրցել են Հայաստանի և Ուկրաինայի կանանց հավաքականները։ Հայաստանի ընտրանին հաղթել է 5։2 հաշվով։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Գեղեցիկ հաղթանակներ են տոնել 48 կգ քաշային Լիլիթ Դալլաքյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը, 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը և 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ Ընդ որում՝ հաղթանակ տոնած մեր մարզուհիներն իրենց մրցակիցնեին նաև նոկդաունի են ենթարկել։