Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցություններին երբևէ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին և առաջ քաշված «Զանգեզուրի միջանցք» եզրույթին:
«Հայաստանը երբևէ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա կեղծ օրակարգ է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,- նշել է Գրիգորյանը:
Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները կարևոր են համարում հիմնախնդրի երկարաժամկետ լուծմանն ուղղած քննարկումներ սկսելը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում: