Թալին խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ձևավորված ավագանու առաջին նիստն է տեղի ունեցել, և Թալինի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Տավրոս Սափեյանը:
«Կանգնելու եմ մեզ ընտրողի և չընտրողի կողքին և մեր համայնքը շենացնելու եմ»,- ասաց Սափեյանը:
ԿԸՀ տվյալներով՝ Թալինում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր ձայների 46,63%-ը: