Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը Որոտանի միջնակարգ դպրոցի համար ձեռք է բերել FOTON մակնիշի նոր մարդատար միկրոավտոբուս, որն այսօր հանձնվել է կրթօջախի տնօրենին։
Ինչպես տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից, տրանսպորտային փոխադրամիջոցով կապահովվի դպրոցում աշխատող դրսեկ մանկավարժների տեղափոխումը։