Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին 70 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացվել:
Եվս մեկ ամբաստանյալի ազատ արձակելու որոշում է կայացվել՝ 5 մլն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել էր Քաջարանի համայնքի ղեկավարի մեղադրական եզրակացությունը:
Ըստ մեղադրանքի՝ Փարամազյանը, Քաջարանի համայնքապետարանի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է Քաջարան համայնքի՝ իրեն վստահված զգալի չափի գույքի յուրացում: