ՀՀ ՄԻՊ-ի պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ:
Նիստի ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում իր սկզբունքներն ու առաջնահերթությունները:
Ըստ նրա՝ ՄԻՊ-ի առընթեր խորհուրդների, ինչպես նաև աշխատանքային այլ ձևաչափերի համագործակցությունը մասնագիտացված հասարակական կազմակերպությունների հետ միայն նպաստելու է մարդու իրավունքների պաշտպանության առավել բարենպաստ վիճակ ամրագրելուն:
«Երկրում իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ որևէ ինստիտուցիոնալ քայլ, իրավիճակի բարելավում պետք է համարել նաև պաշտպանի ձեռքբերումը, բայց և իրավունքի յուրաքանչյուր կոպիտ խախտում, որը հնարավոր չի եղել վերացնել կամ կանխարգելել դրա կրկնությունը, համարելու եմ իմ պարտությունը ընտրվելու դեպքում»,- ասաց նա:
Մարդու իրավունքների պաշտպանը, Գրիգորյանի բնորոշմամբ, իշխանությունների և մարդկանց միջնորդն է:
Պաշտպանի մանդատը ներառում է նաև կանխարգելման կարևոր բաղադրիչ: