Վաղարշապատի ղեկավար Դիանա Գասպարյանի երդման արարողությամբ է սկսվել խոշորացված համայնքի ավագանու առաջին նիստը, որին, նորընտիր ավագանուց բացի, ներկա են եղել նաև քաղաքացիներ:
Դիանա Գասպարյանը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությամբ, ստացավ ևս հինգ տարի պաշտոնավարելու քվե:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 15, «Էջմիածին» կուսակցությունների դաշինքը՝ 10, «Հայրենատեր» կուսակցությունը՝ 2 մանդատ:
Դիմելով ավագանու ընդդիմադիր թևին՝ քաղաքապետը կոչ է արել՝ հանուն համայնքի ու բնակիչների բարօրության՝ աշխատել համերաշխության մթնոլորտում և լինել կառուցողական:
Դիանա Գասպարյանը երդվել է ազնվորեն ու բարեխղճորեն կատարել ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը:
Այդ ուղղությամբ արված աշխատանքները՝ փողոցների ասֆալտապատումից ու սալարկումից մինչև մանկապարտեզների նորոգում, դեռ ընթացքի մեջ են: Առջևում նոր ծրագրերն են: