ԱՄՆ իշխանությունները թույլատրել են խուզարկել դերասան Ալեք Բոլդուինի հեռախոսը՝ կապված «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած մահացու հրաձգության հետ՝ գրում է Euronews-ը:
Բոլդուինը, որը ֆիլմի գլխավոր դերակատարն ու պրոդյուսերն էր, ըստ սցենարի պետք է կրակեր ատրճանակից, որը, առայժմ անհասկանալի պատճառներով, լիցքավորված էր մարտական փամփուշտներով: Կրակոցի հետևանքով սպանվեց օպերատոր Գալինա Հաթչինսը, և ծանր վիրավորվեց ռեժիսոր Ջոել Սոուզան:
Բոլդուինը շարունակում է պնդել, որ հենց Հաթչինսն է խնդրել իրեն մինչև կրակելը ատրճանակն ուղղել տեսախցիկի վրա:
Իրավապահներն իրավունք ունեն նաև վերականգնել նախկինում ջնջված բոլոր տվյալները։ Բոլդուինն իրեն մեղավոր չի համարում կատարվածի համար, իսկ ավելի վաղ հայտարարել էր, թե չի սպասում, որ իր դեմ պաշտոնական մեղադրանք կներկայացվի։