Հայաստանում մշակված՝ դեմքի ճանաչման առաջին համակարգն է: Համակարգչային տեսողության և օբյեկտների հայտնաբերման հայկական եզակի տեխնոլոգիան ստեղծելու համար Հայկը սպասում է, որ մի քանի րոպեից մտնի քննության: Խոստանում է՝ արհեստական բանականությամբ ու մեքենայական ուսուցմամբ Հայաստանում կլրացնի տվյալագետների պակասը:
Հայկ Խալաջյան - Հայաստանում շատ զարգացած չի, բայց իմ մտածելով և ոլորտին նայելով data science-ը առաջիկա երեք տարիներին լավ կզարգանա, դրա համար լավ ոլորտ է, ինձ թվում է՝ շատ լավ ոլորտ է խորանալու համար:
Այսպես, օրինակ, արհեստական բանականության համար մեկ վայրկյանից նույնիսկ ավելի քիչ ժամանակ է պետք՝ հասկանալու՝ ով է իր առաջ կանգնած: Այս ամենը ստեղծելու համար դիմորդները նախ պետք է սովորելու հնարավորության համար պայքարեն:
Ռեմ Դարբինյան (SmartClick ընկերության հիմնադիր) - Շատ կարևոր է, որ այսպիսի քննություն Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: Նմանատիպ մասնագետներ Հայաստանում կան և կարող են զարգանալ, այսինքն՝ այդ մասնագիտությունը արհեստական բանականության, մեքենայական ուսուցման մասնագետներ Հայաստանում կան և կզարգանան, դա թույլ կտա Հայաստանը դնել քարտեզի վրա, ցույց տալ, որ ունենք բավականին պրոֆեսիոնալներ, բավականին հնարավորություններ տալ աշխարհին:
Միասին երկար քննարկել են՝ ինչպես անցկացնել քննությունները, որ համապատասխանի 100 տարվա տեխնոլոգիական պատմություն ունեցող համակարգչային սերվերների արտադրության առաջատար IBM-ին:
Ամալյա Եղոյան (Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն) - Կրթական ծրագիրը ոչ միայն Սմարթ քլիքի կարիքների վրա հիմնված է, այլ նաև մենք զուգահեռ բանակցություններ էին վարում IBM-ի SkillsBuild հարթակի ներկայացուցիչների հետ և, որպես պիլոտային ծրագիր, մենք նաև կրթական այդ ծրագիրն ենք ադապտացրել. շատ խիստ ընդունելության կանոններ են սահմանված և ի ուրախություն մեզ՝ դիմորդները բոլորը ոլորտից են:
Մի քանի րոպե էլ, ու քննությունը կավարտվի. դասընթացին կմասնակցեն լավագույն 15-ը, իսկ արդյունքներն ամփոփելուց հետո կսկսեն 6-ամսյա դասընթաց՝ Սմարթ Քլիքում դասընթացի, ապա՝ փորձաշրջանի և աշխատանքի հնարավորությամբ: