Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ բջջային կապի խափանումները պայմանավորված են ադրբեջանական կողմից հաճախականությունների խլացմամբ։
«Քայլեր ենք ձեռնարկում բանակցային եղանակով հարցին լուծում տալու կապակցությամբ։ Հորդորում ենք զերծ մնալ անհարկի շահարկումներից»,- ասված է նախարարության Ֆեյսբուքի գրառման մեջ: