Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և Տեղական զարգացման ծրագրի երկրորդ բաղադրիչով Բյուրեղավան խոշորացված համայնքում վերանորոգվում և կառուցվում է ոռոգման նոր համակարգ: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Ծրագրի արդյունքում Բյուրեղավանի բոլոր բնակավայրերը հաջորդ տարի կունենան ոռոգման վերակառուցված համակարգ: Ծրագրի արժեքն ավելի քան 272 մլն դրամ է: