Մոսկվայում Գերմանիայի դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գեյրը բացատրել է, որ երկրից երկու ռուս դիվանագետի արտաքսումը կապված է Բեռլինում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության հետ՝ գրում է ТАСС-ը։
Չորեքշաբթի Բեռլինի Գերագույն դատարանը Խանգոշվիլիի սպանության գործով մեղադրյալ համարվող մի ռուսաստանցու ցմահ ազատազրկման դատապարտեց։ Դատարանը համաձայնել է դատախազության այն փաստարկներին, որ սպանությունը կատարվել է Ռուսաստանի Դաշնության պետական կառույցների ցուցումով։ Գործի առնչությամբ Գերմանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա է հայտարարել։ Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շոլցը ճիշտ է համարել այդ որոշումը:
Ռուսական կողմը բազմիցս հերքել է իր առնչությունը միջադեպին։ ՌԴ ԱԳՆ-ն ասել է, որ Մոսկվան խորապես հիասթափված է Գերմանիայի իշխանությունների այդ որոշումից և դրան համարժեք պատասխան կտրվի։