Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 17-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Միասնական Հայրենիք» և «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:
Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022 թ. պետական բյուջեի նախագծին, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և մի շարք այլ հարցերի:
Արայիկ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար ու պահանջված՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական բոլոր ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով: