Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի աշխատանքային այցերը մարզի կրթօջախներ շարունակվում են:
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի հետ մարզպետն այցելել է Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցներ՝ առկա շենքային, գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին և դպրոցների անձնակազմերին ծանոթանալու նպատակով:
Նշված դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 26 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները.
Արտենիի միջնակարգ դպրոց՝ կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցներ, դպրոցի բակը բարեկարգվել է տուֆե սալիկներով, փոխվել են պատուհաններ, նորոգվել են տանիքի ջրատարները
ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
Արտենիի հիմնական դպրոց՝ կատարվել են գազիֆիկացման աշխատանքներ, ամբողջությամբ հիմնանորոգվել է տանիքը, ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջելով դպրոցների մասնաշենքերում և զրուցելով մանկավարժական կոլեկտիվի հետ՝ ներկաները քննարկել են ոլորտային մի շարք հարցեր, լսել են խնդիրները` լուծման հնարավոր ուղիներ գտնելու համար: