ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը թվիթերյան իր էջում գրել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հանդիպումները Բրյուսելում:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ապագա ուղղակի ներգրավմանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով»,- նշել է խոսնակը: