Ֆրանսիան երբեք չի լքի հայերին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մենք երբեք չենք լքի հայերին։ Մենք միշտ փնտրում ենք ուղիներ՝ հասնելու տևական խաղաղության: Ես կոչ եմ անում, որ տոների շրջանն ուղղված լինի մարդասիրական առաջընթացին ու խաղաղությանը»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման տեսանյութ: