Արցախի ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակչի հնարավոր մոլորվելու և Արցախի օկուպացված ու փաստացի Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ կողմից վերահսկվող տարածքում ադրբեջանական զինծառայողների կողմից մինչև ս.թ. նոյեմբերի 26-ը գերության մեջ գտնվելու, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ անձանց կողմից ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ բռնության ենթարկելու և վերջինիս առողջությանը կյանքին վտանգ սպառնացող՝ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 11-րդ կետերով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես արդեն
հայտնել ենք, Արցախի ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000 թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ նա հայկական կողմին էր վերադարձվել:
Արցախի դատախազությունից
հայտնել էին, որ գերության մեջ նա ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս: