Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Կողմերը հանգամանորեն քննարկել են համաեվրոպական և եվրասիական անվտանգության վերաբերյալ հարցեր, անդրադարձ է եղել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններին: ՌԴ ԱԳ փոխնախարարը տեղեկացրել է անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման վերաբերյալ ռուսական առաջարկների մասին:
Ռյաբկովը նույն հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի դեսպանների հետ: