Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15-17-ը, ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիր քաղաքում՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 58 խախտում։
Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը գտնվում էին հետախուզման մեջ։
Հայտնաբերվել է առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարող 4 անձ։
Բացի այդ, հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 4, թաղանթապատված դիմապակիով 12, մեկ հաշվառման համարանիշով շահագործվող 1 մեքենա։
Ոստիկանությունից հիշեցնում են՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։