Տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման նպատակով Չինաստանի հետ երկխոսության և համագործակցության հաստատումը ՀԱՊԿ-ի օրակարգում է: Այդ մասին ТАСС-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Կարծում ենք, որ Չինաստանի հետ փոխգործակցությունն անհրաժեշտ է կառուցել միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների հիման վրա՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներին և սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև ՀԱՊԿ-ի կանոնադրության հիման վրա»,- ասել է խոսնակը։
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի մտադրությունը՝ շարունակել ճկուն և բազմակողմանի համագործակցությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անդամ մյուս երկրների հետ՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման նպատակով:
Ծինփինը նման հայտարարություն էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 15-ին կայացած հեռավար բանակցությունների ընթացքում: