Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Լուրերին» հայտնել են Քննչական կոմիտեից:
Միջնորդության քննարկումը սկսվել է երեկ կեսգիշերն անց, նիստն ընդմիջվել է, շարունակվելու է այսօր:
Ըստ իրավապահների՝ 2016-2021 թվականներին Վանաձորի համայնքապետ եղած Ասլանյանը մեղադրվում է լիազորությունները չարաշահելու, անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու, հանրորեն վտանգավոր արարքներ գործելու համար:
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությանը Ասլանյանի գլխավորած դաշինքը ստացել է ամենաշատ ձայներ, ու առաջիկա օրերին սպասվող ավագանու անդրանիկ նիստում պետք է որոշվի, թե ով է ղեկավարելու համայնքը: