Դեկտեմբերի 16-ին, ժամը 00։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թումանյան քաղաքի համայնքապետարանի մոտակա տներից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային քաղաքի փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան քաղաքի 6-րդ փողոցում գտնվող փայտաշեն տներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։03-ին, մարվել՝ 08։14-ին։
Այրվել են 6-րդ փողոցի փայտաշեն տները (մոտ 150 քմ)։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակելի տների նկուղներ և հարակից տներ։