Հարավային Կովկասում այս պահին բացառիկ հնարավորություններ են ձևավորվել տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող «Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները» խորագրով համաժողովում:
Նա անդրադարձել է տարածաշրջանում երկաթուղային և ավտոճանապարհային երթուղիների զարգացման, Հյուսիս-հարավ և Արևմուտք-արևելք միջազգային տրանսպորտային կապուղիների հնարավորություններին:
Օվերչուկը մեկնաբանել է նաև ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հնարավորության մասին հարցը:
«ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը թույլ կտա Ադրբեջանին մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, ստանալ փաստաթղթեր, տեսնել, թե ինչպես է կազմակերպությունն աշխատում ներսից։ Երբ ավելի շատ գիտես, կարող ես ավելի շատ օգուտներ ստանալ համագործակցությունից»,- նշել է ՌԴ փոխվարչապետը: