Կառավարության այսօրվա նիստում 192 մլն 484,1 հազար դրամ է հատկացվել Արմավիրի մարզի 14 համայնքում #սուբվենցիոն ծրագրերն ավարտին հասցնելու նպատակով: Ստորև նշված համայնքներն իրենց մասով ֆինանսավորվել են, և պետության ֆինանսավորման անհրաժեշտությունն էր առաջացել, որի համար ըստ ծրագրերի կտրամադրվի՝
7 մլն 160,5 հազար դրամ՝ Դալարիկ համայնքի Օրջոնիկիձեի, Երիտասարդական, Գորկու և Շահումյան փողոցներում ոռոգման ներտնտեսային բաց և փակ ցանցի կառուցման համար:
7 մլն 900 հազար դրամ՝ Երվանդաշատ համայնքում գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղտեխնիկայի և գործիքների ձեռքբերման համար:
34 մլն 578,5 հազար դրամ՝ Վաղարշապատ համայնքի Ա. Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու/ջրահեռացման/համակարգի կառուցման համար:
8 մլն 957,8 9 հազար դրամ՝ Լուսագյուղ համայնքի Խորենացի, Վարդան Տերտերյան և Վ. Տերյան փողոցների գազիֆիկացման համար:
5 մլն 312,2 հազար դրամ՝ Նալբանդյան համայնքի միջգյուղական ճանապարհների լուսավորության համար:
3 մլն 757 հազար դրամ՝ Նալբանդյան համայնքի 4-րդ պողոտա 3-րդ շենք հասցեում գտնվող Նալբանդյան համայնքի մշակույթի տան մի՝ որպես երաժշտական դպրոցի վերանորոգման համար:
6 մլն 075 հազար դրամ՝ Գետաշեն համայնքի 2-րդ, 4-րդ, 17-րդ և 7-րդ փողոց 2-րդ նրբանցք փողոցների գազիֆիկացման աշխատանքների համար:
9 մլն 357,6 հազար դրամ՝ Բաղրամյան (Վաղ.) համայնքի բուժամբուլատորիայի շենքի վերանորոգման համար:
48 մլն 937,2 հազար դրամ՝ Փարաքար համայնքի Ի. Գասպարյան փողոցի մի հատվածի, Մեքենագործների և Վ. Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքների համար:
30 մլն 519,3 հազար դրամ՝ Եղեգնուտ համայնքի Կենտրոնական, 1-ն, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատման համար:
3 մլն 026,6 հազար դրամ՝ Բաղրամյան (Բաղրամյան) համայնքի Արցախի փողոց 39 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման համար:
7 մլն 658,6 հազար դրամ՝ Փարաքար համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման համար:
16 մլն 480,8 հազար դրամ՝ Մերձավան համայնքի Երևանյան խճուղու 2-րդ փողոցի, Երևանյան խճուղու 2-րդ փողոցի 1-ին փակուղու, Երևանյան խճուղու 4-րդ նրբանցքի, Երիտասարդության փողոցի ասֆալտապատման համար:
2 մլն 763 հազար դրամ՝ Մրգաշատ համայնքի 13-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Մրգաշատ համայնքի վարչական շենքի տանիքի վերանորոգման համար:
Արմավիրի մարզում 2021 թվականին հաստատվել է 60 սուբվենցիոն ծրագիր: