Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ավարտին հայտարարել է, որ Կիևը սպառազինության մատակարարման հարցում զգում է կառույցի լիակատար աջակցությունը, փոխանցում է Sputnik գործակալությունը:
«Զենքի մատակարարման մասին պայմանագրերի հարցում ես զգում եմ գլխավոր քարտուղարի լիակատար աջակցությունը, և մենք այլ ուղիներր ենք փնտրում այդ հարցերի լուծման համար»,- ասել է Զելենսկին:
Ավելի վաղ նշվել էր, որ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն անձամբ էր արգելափակել ՆԱՏՕ-ի գծով Ուկրաինային զենքի մատակարարումները: Այդ առթիվ իր դժգոհությունն էր հայտնել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա նշել է, որ Բեռլինն օգտագործել է վետոյի իրավունքը՝ դադարեցնելով ամերիկյան խոշոր տրամաչափի հրացանների և ԱԹՍ-ների դեմ պայքարող միջոցների մատակարարումները: Ավելի ուշ Գերմանիան մեղմացրել էր իր դիրքորոշումը: