Եվրոպական միությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամբողջական փաթեթ է պատրաստում. այդ հարցը կքննարկվի ԵՄ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Բրյուսել:
Նա նշել է որ չի կարող մանրամասնել, թե ինչ բնույթի պատժամիջոցներ են նախապատրաստվում: Եվրամիության դիվանագիտության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գագաթնաժողովն այդ հարցով համաձայնության կգա:
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովը մեկնարկում է դեկտեմբերի 16-ին: Օրակարգային կարևոր հարցերից են՝ լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին, իրավիճակը Բելառուսում և միգրացիոն ճգնաժամը, կորոնավիրուսի համավարակը և պատվաստումների գործընթացը, էներգետիկ ռեսուրսների գնաճը և ինֆլյացիան: