Հայաստանում ապրող եզդիները նշում են իրենց նախահոր՝ Կարմիր սուլթան եզիդի տոնը, որը նշվում է դեկտեմբերի 13-ից հետո առաջին ուրբաթ:
Հինգշաբթի երեկոյան սկսվում է նախապատրաստությունը: Օրվա խորհուրդը միասնությունն է:
Ըստ ավանդույթի՝ այդ օրը գժտվածները հաշտվում են, այլապես չեն կարող համարվել եզդի:
Եզդիական համայնքի ներկայացուցիչներն այսօր ներկայացրել են տոնի պատմությունն ու վաղը սպասվող արարողությունները:
Բրո Հասանյան (Եզդիների հոգևոր առաջնորդ) - Ուրբաթ օրը կատարվում է մեծ տոնակատարություն, ամեն ընտանիք իր օջախում դնում է տոնական սեղան:
Խդր Հաջոյան (Եզդիների ազգային միության նախագահ) - Շատ մեծ ոգևորություն է առաջացնում նաև մեր երեխաների մոտ, երբ նվերներով այցելում են միմյանց տներ, շատ նման է հայկական նոր տարուն: