Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել Եվրոպայի առաջնություններին մասնակցելու համար, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Տղամարդկանց` Հայաստանի ազգային հավաքականը ելույթ կունենա փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, որը կանցկացվի 2022 թվականի հունիսի 28-ից հուլիսի 3-ը: Մրցավայրը դեռևս հստակեցված չէ:
2022 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հանդես կգան տղամարդկանց` Հայաստանի մինչև 16 և 18 տարեկանների հավաքականները:
Տղամարդկանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, իսկ Մ18 տարեկանների հանդիպումները՝ հուլիսի 26-31-ը՝ Սան-Մարինոյում:
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:
Կանանց Մ16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2022 թվականի հուլիսի 12-17-ը (մրցավայրի անունը դեռևս հայտնի չէ), իսկ Մ20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ հուլիսի 9-17-ը, Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում: