Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանի ուղեկցությամբ,այցելել է Արագածավանի թիվ 1 և Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոցներ:
Դպրոցների տնօրենների ուղեկցությամբ շրջայց կատարելով դպրոցի մասնաշենքերում՝ մարզպետը ծանոթացել է առկա շենքային և գույքային պայմաններին, իրականացված ծրագրերին, որից հետո հանդիպել և զրուցել է դպրոցների անձնակազմերի հետ:
Քննարկվել են դպրոցների պայմանների բարելավման, կրթական գործընթացի կազմակերպման և հանրակրթության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանին և ԿՄՍ վարչության պետ Սեդա Սողոմոնյանին մարզպետը հանձնարարել է գույքագրել դպրոցներում առկա խնդիրները, համակողմանի ուսումնասիրել և դրանց լուծման վերաբերյալ իրեն ներկայացնել առաջարկություններ:
Նշված երկու դպրոցներին Արագածոտնի մարզպետարանը հատկացրել է շուրջ 10 միլիոն դրամ, որով կատարվել են հետևյալ աշխատանքները.
Արագածավանի թիվ 1 միջնակարգ դպրոց. ձեռք են բերվել աշակերտական գույք և համակարգիչներ:
Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց. ձեռք են բերվել աշակերտական գույք, համակարգիչներ, ջեռուձիչներ, կառուցվել է միջանցքների ջեռուցման համակարգը, հիմնանորոգվել է եռաֆազ հոսանքի և բաշխիչ վահանակի ողջ ցանցը, վերանորոգվել է մարզադահլիճի հատակը: