Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Անկարայի հատուկ ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Երևանն ու Անկարան վերջերս մի շարք դրական հայտարարություններ են արել։ Թուրք դիվանագետը հայտարարել է փոխվստահության ամրապնդման անհրաժեշտության մասին։