Դեկտեմբերի 16-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3123 նոր դեպք, գրում է jnews.ge-ն:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4215 մարդ, մահացել է 39 պացիենտ:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 901202 դեպք, որոնցից ապաքինվել է 849090 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 12918 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 48898 հետազոտություն, այդ թվում 31214-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17684-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 6.34% է, վերջին 14 օրվանը՝ 7.39%, վերջին 7 օրվանը՝ 6.86%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2349643 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11161 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 33 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 882 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1137 անձ: