«Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին բարեկամական հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ փոխանցելով Կիպրոսի անվերապահ զորակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին»,- այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Կիպրոսը սերտ հարաբերություններ ունեն, որոնցում անուրանալի է Կիպրոսի հայ համայնքի դերը։