ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկով, այսօր կառավարության որոշմամբ, պաշտպանության նախարարությանն ամրացված «ԿամԱԶ-4308» 25 (քսանհինգ) միավոր տրանսպորտային միջոց հետ վերցվեց և ամրացվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ըստ որոշման հիմնավորման՝ ԱԻՆ փրկարար ծառայությունն արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ իրականացնում է մարդկանց կյանքի փրկումն ու առողջության պահպանումը, կազմակերպում և իրականացնում է փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի, որոնողափրկարարական, վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքներ:
«Դեպքերին արագ և առավել օպերատիվ արձագանքելու, խոշոր հրդեհների ժամանակ անտառային և դժվարամատչելի հատվածներում հրդեհաշիջման համար նախատեսվող գույք և անհրաժեշտ սարքավորումներ տեղափոխելու, շարժական խոհանոցների միջոցով սննդի մատակարարումը ապահովելու նպատակով» որոշում է կայացվել մեքենաները ՊՆ-ից ԱԻՆ տեղափոխել: