Այսօր թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդիի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Գարիկ Սարգսյանը:
«Գնում ենք նոր ընտրությունների»,- գրել է Գարիկ Սարգսյանը:
ՏԻՄ օրենքի համաձայն՝ Վեդիում ավագանու նոր ընտրություն կլինի:
Ավելի վաղ Սարգսյանը հայտնել էր, որ իրենք և «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել:
Հիշեցնենք, որ Վեդիում ընտրությունների արդյունքներով երեք ուժ էր անցել, սակայն որևէ մեկը չէր ստացել բավարար ձայներ՝ միայնակ իշխանություն ձևավորելու համար: