ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժինը 2021 թ․ վերստուգում է իրականացրել Աշտարակ-Էջմիածնի խճուղի հասցեում գտնվող «Սլոբեր» ՍՊ ընկերությանը նկատմամբ։
Արդյունքում հայտնաբերվել է, որ ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի կողմից 25․09․2020 թ․ տրված էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտին առնչվող կարգադրագրի պահանջները։
Ուստի, հիմք ընդունելով և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 105-րդ հոդվածով, այն է՝ Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազորված պետական մարմնի տեխնիկական վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու, ինչպես նաև այդ մարմնի տված կարգադրագրերը չկատարելու համար սահմանված է տուգանք՝ քաղաքացիների համար՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, 2321-րդ, 281-րդ հոդվածներով և 282-րդ հոդվածի 1-ին կետով «Սլոբեր» ՍՊ ընկերության տնօրեն Հ․ Ավագյանը Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջները չկատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
Վերստուգման արդյունքում ընկերությանը տրվել է Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավական ակտերի պահանջները կատարելու վերաբերյալ ևս մեկ ակտ-կարգադրագիր։