Այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: Նման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է Երևանի ավագանու 33 անդամի ստորագրություն:
«Լուրերին» հաջողվել է ճշտել, որ անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին է հավաքվել, և գործընթացը շարունակվում է: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Լուրերի» հետ զրույցում տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է, միայն նշել է՝ երբ ժամանակը գա, պաշտոնապես կհայտարարվի: